‘Թբիլիսիի օդանավակայանում ձերբակալվել է Վրաստանի ՆԳՆ մամլո ծառայության նախկին ղեկավարը’

681

Շաբաթ օրը Թբիլիսիի միջազգային օդնավակայանում ձերբակալվել է Վրաստանի ՆԳՆ մամլո ծառայության նախկին ղեկավար Գուրամ Դոնաձեն, որին դատախազությունը ծառայողական լիազորությունների սահմանազանցման մեղադրանք է առաջադրել: Ինչպես լրագրողներին հայտարարել է Դոնաձի փաստաբանը՝  նախկին պաշտոնյան իր կամքով է  Թուրքիայից վերադարձել Վրաստան և պատրաստ է համագործակցել հետաքննության հետ, քանի որ իրեն մեղավոր չի ճանաչում:

Դոնաձեին մեղադրանք է առաջադրվել երկու օր առաջ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է 2004 թ. քաղաքացի Ամիրան Ռոբակիձեի սպանությանը: Փետրվարի 9-ին Թբիլիսիի դատարանը կսահմանի Գուրամ Դոնաձեի խափանման միջոցը, հաղորդում է   Интерфакc-ը:

Նախորդ հոդվածը‘Այսօր մեկնարկել է նախագահական ընտրությունների էլեկտրոնային եղանակով քվեարկությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Հաղթանակը չի վաճառվում. Արթուր Աբրահամ’