‘Թբիլիսիում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել ‘

637

Հոկտեմբերի 8-ին՝ վաղ առավոտյան, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկօրյա նախազգուշական գործադուլ են հայտարարել քաղաքային ավտոբուսների վարորդները, հայտնում է Новости-Грузия լրատվականը:

Բողոքի ցույցին մասնակցում են մայրաքաղաքի բոլոր երթուղիների վարորդները (ավելի քան 1300 մարդ): Ցուցարարները պահանջում են վերանայել աշխատավարձերը, բարելավել աշխատանքային պայմանները և բժշկական ծառայություններից օգտվելու արտոնություններ տրամադրել իրենց:

Թբիլիսիի քաղաքապետարանի տրանպորտային բաժնի ներկայացուցչի ասելով՝ մի քանի ամիս առաջ վարորդների աշխատավարձերն արդեն բարձրացվել են 16 տոկոսով:

«Քաղաքապետարանի տրանպորտային ծառայությունն  այլևս միջոցներ չունի, որպեսզի ևս մեկ անգամ վերանայի վարորդների աշխատավարձերի բարձրացման հարցը»,- ասել է քաղաքապետարանի ներկայացուցիչը:

Նախորդ հոդվածը‘Իրաքը մտադիր է խորացնել Հայաստանի հետ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները’
Հաջորդ հոդվածը‘Սիրիա հումանիտար օգնություն տեղափոխող օդանավը, ծրագրվածի համաձայն՝ կրկին կզննվի Էրզրումում’