‘Թեղուտի շրջակայքում ոսկու և ուրանի հանքեր են հայտնաբերվել. «Առավոտ»’

1681

«Առավոտը» գրում է. «Եթե մինչև հիմա ապօրինի ծառահատումը մեր աչքի առաջ էր տեղի ունենում, սակայն հերքում էին, ապա հիմա այդ ապօրինությունը վարպետորեն է կատարվում, հատած ծառերը վերածելով կոճղերի՝ այնպես են թաղում հողի տակ, որոնց տեղն անգամ չի երևում»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում այսպիսի մտահոգություն հայտնեց «Թեղուտի» հանքի աշխատակիցներից մեկը, որի անունը, հասկանալի պատճառներով, չենք հրապարակում: Մեր զրուցակիցը նաև ասաց, որ Թեղուտի շրջակայքում ոսկու և ուրանի հանքեր են հայտնաբերվել, որոնք նույնպես Թեղուտի հանքի սեփականատերն աչքի տակ է առել:

«Փրկենք Թեղուտը» քաղաքացիական նախաձեռնության անդամ, իրավաբան Արթուր Գրիգորյանը չի բացառում, որ Թեղուտի հանքը շահագործող «Վալեքս» ընկերությունը կգնա նման քայլի, քանի որ, ըստ նրա, ընկերությունն արդեն բազմաթիվ խախտումներով իր գործերն առաջ է տանում: Արթուր Գրիգորյանի ներկայացմամբ ամերիկյան մի ընկերություն վերագնահատում է իրականացրել և պարզել, որ ընկերությունը փորձաքննություն չանցած նախագծով է առաջնորդվում՝ չնայած որ այն միանգամայն նոր նախագիծ է»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Լռում է նա, ով պետք է պատասխան տա’
Հաջորդ հոդվածը‘Վիճակագրությունը բավականին «խոսուն» կերպով ի ցույց է դնում կառավարության գործունեության արդյունավետությունը. «Ժողովուրդ»’