‘«Թերեքի» հարբած ֆուտբոլիստը Porcshe Panamera-ով հայտնվել է խանութում (տեսանյութ)’

768

Գրոզնիի «Թերեք» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան,  բելգիացի Ջոնաթան Լեժարը ոստիկանություն է տեղափոխվել ոչ սթափ վիճակում մեքենա վարելու պատճառով:

Կիրակի օրը, առավոտյան ժամը 5-ի կողմերը, Լեժարն իր Porcshe Panamera ավտոմեքենայի ղեկին նստած՝ մխրճվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող խանութը:

Ոստիկանությունը 25-ամյա մարզիկին անմիջապես տեղափոխել է սթափարան՝ առգրավելով վարորդական վկայականը:

Լեժարի մեքենայում գտնվող ուղևորը հայտարարել է, թե իրենք պարզապես ցանկանում էին կատակել:  Իրավապահ մարմիններն անհաջող կատակասերներին պատրաստվում են վանդալիզմի, անսթափ վիճակում մեքենա վարելու և հարձակում իրականացնելու մեղադրանք ներկայացնել :

 


Նախորդ հոդվածը‘Վարդան Օսկանյան. ԱԱԾ-ում ցուցմունք չեմ տալու ‘
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնա» — «Ռեալ»՝ ներկայացումը ստացվեց’