‘Թիերի Անրին վերադառնում է «Արսենալ»’

512

«Նյու Յորք Ռեդ Բուլս» թիմի հարձակվող Թիերի Անրին համաձայնվել է կարճաժամկետ վարձավճարով վերադառնալ «Արսենալ»: 35-ամյա ֆրանսիացին իր նախկին եւ ներկա ակումբներին հայտնել է, որ ցանկանում է նախորդ տարվա պես վերադառնալ «Էմիրեյթս»: Ներկա պահին «Արսենալը» վարձավճարի պայմանների շուրջ բանակցություններ է վարում «Ռեդ Բուլսի» հետ:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Անրին «Արսենալին» միացավ հունվարի 7-ին եւ այնտեղ մնաց մինչեւ փետրվարի կեսերը, այդպես էլ չկարողանալով իր ամերիկյան թիմից թույլատվություն ստանալ մասնակցել եւս մի քանի հանդիպման:

Ինչպես հաղորդում է Goal.com-ը, նախատեսվում  է, այս անգամ գործարքը պաշտոնապես կկայանա հունվարի 1-ին: «Արսենալը» Անրիին ցանկանում է ավելի երկար պահել, քան նախորդ տարի:

ԱՄՆ-ում նոր մրցաշրջան մեկնարկում է մարտին, այնպես որ Անրին կարող է մինչ այդ օգտակար լինել իր նախկին թիմին:

Նախորդ հոդվածը‘Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ՀՀ կառավարության հետ հուշագիր կստորագրի ‘
Հաջորդ հոդվածը‘Ալ Պաչինոյի Տոնի Մոնտանան նոր վարկածում մեքսիկացի կլինի ‘