‘Թոխմախի Մհերը՝ լրագրողին. Դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ (տեսանյութ)’

2325

Մինչ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը անպատժելիության մթնոլորտը հորդորում է դասել սերունդների հիշողության շարքում՝ բացառելով նման երեւույթներն այլևս՝ նույն կուսակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը պարզ իրավիճակում այնպես է ափերից դուրս գալիս, որ սպառնում է լրագրողի ծնոտը պոկել, հաղորդում է aravot.am-ը:

«Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանն այսօր փորձել է մի հարց ուղղել պատգամավորին, ինչին ի պատասխան վերջինս, անգամ առանց հարցը լսելու, ԱԺ միջանցքում նետել է «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ»:

Նա նաև ակնարկել է, որ լրագրողին մարդու տեղ են դրել, արդեն համը հանել է:

Նախորդ հոդվածը‘Ուզբեկստանը դադարեցրեց անդամակցությունը ՀԱՊԿ-ում’
Հաջորդ հոդվածը‘Լրագրողները Հովիկ Աբրահամյանից պահանջում են կարգի հրավիրել Մհեր Սեդրակյանին և քաղաքական գնահատական տալ նրա արարքին (տեսանյութ)’