‘Թումանյանի թբիլիսյան բնակարանը վերանորոգվում է ‘

739

Հայաստանի գրողների միությունը Թբիլիսիում գտնվող Հովհաննես Թումանյանի բնակարանը նվիրաբերել է Վիրահայոց թեմին, այս պահին այնտեղ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, որոնք ավարտվելու են տարեմուտին: Այս մասին iLur.am-ի հարցմանն ի պատասխան՝  հայտնեցին մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Նախարարության հավաստմամբ՝ Թումանյանի տունը կոչվելու է «Վերնատուն» և դառնալու է Թբիլիսիի հայ մտավորականության հավաքատեղի: 

«Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Թբիլիսիում Հովհաննես Թումանյանի բնակարանի գնման նպատակով Համահայկական գրական հիմնադրամին է փոխանցել 145 հազար դոլար, և այս տարվա փետրվարին գործարքը կայացել է»,- նշված է մշակույթի նախարարության պատասխանում: 

Նախորդ հոդվածը‘Արմեն Ռուստամյան. Առաջարկում եմ հրաժարվել գործող մեծամասնական ընտրակարգից ‘
Հաջորդ հոդվածը‘Մրցավարը դաշտից հեռացրել է 36 ֆուտբոլիստի’