‘
Նոյեմբերի վերջին սպասվում է Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Էլմար Մամեդյարովի, Ահմեդ Դավութօղլուի և Ալի Աքբար Սալեհիի հերթական հանդիպումը, հայտնում է Trend գործակալությունը: Հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում:
Վերջին եռակողմ հանդիպման ժամանակ, որը կայացել էր Նախիջևանում, արտգործնախարարները քննարկել էին երկրների շահերից բխող, այդ թվում՝ տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր։
‘