‘Թուրքիայում սիրիացի փախստականների ճամբարում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել’

658

Թուրքական Շանլիուրֆա գավառում գտնվող սիրիացի փախստականների ճամբարում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, չորեքշաբթի հաղորդել է CNN Turk հեռուստաալիքը: Միջադեպի արդյունքում վնասվածքներ է ստացել 30 հոգի, այդ թվում՝ Թուրքիայի անվտանգության ուժերի ներկայացուցիչներ: Ծեծկռտուքը ծագել է, երբ անվտանգության ուժերի աշխատակիցները հրաժարվել են մի խումբ փախստականների  մի ճամբարից տեղափոխել մեկ այլ ճամբար: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել:

Ավելի վաղ Թուրքիայի արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման վարչության  ղեկավար Ֆուաթ Օքթայը հայտարարել էր, որ Թուրքիայի տարածքում ապաստանած սիրիացի փախստականների թիվը հասել է 300 հազարի: Ըստ Օքթայի՝ թուրքական կառավարության կազմակերպած ճամբարներում ապրում է սիրիացի 181 հազար փախստական, իսկ ավելի քան 100 հազար փախստականներ ապրում են ճամբարներից դուրս՝ Թուրքիայի սահմանամերձ շրջաններում, հաղորդում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանը կոչ է անում Րաֆֆիին՝ շնորհավորել Սերժ Սարգսյանին’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսի նախագահը ազգային երկխոսության կոչ է արել, ընդդիմությունը հրաժարվել է բանակցություններից’