‘Թուրքիայում սպանված ամերիկացի լրագրողուհու աճյունը դրվել է հայկական եկեղեցում’

648

Թուրքիայում դաժանորեն սպանված ամերիկացի  32-ամյա լուսանկարչուհի Սառա Սիեռայի աճյունն ԱՄՆ-ն տեղափոխելուց առաջ նրա հարազատները դրել են Ստամբուլի Երեք Խորան հայկական եկեղեցում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է HaberTurk հեռուստաալիքի լրատվական կայքը:

Հունվարին երկու շաբաթով Թուրքիա այցելած Սիեռան սպանվել է Ստամբուլում` պատմական վայրերից մեկում, լուսանկարներ անելու ժամանակ: Դեռևս անհայտ անձիք քարով հարվածել են նրա գլխին, 12 օր շարունակ բռնաբարել գիտակցությունը կորցրած կնոջը,  այնուհետև սպանել:

Հեռուստաալիքը  հայտնել է, որ Սառայի հետևից Ստամբուլ ժամանած նրա ամուսինն ու եղբայրը, թուրքական անվտանգության մարմիններից  նրա աճյունը ստանալուց հետո ցանկություն են հայտնել այն դնել հայկական եկեղեցում: Ամերիկացի լուսանկարչուհու սպանության մասին պատմող տեղեկություններ և սպանության  վայրից ռեպորտաժներ են հրապարակել CNN, ABC, Fox News և CBS հեռուստաալիքները:

Ստամբուլի հանրապետական դատախազ Հուսին Քափլանը լրատվամիջոցներին հայտնել է, որ սպանության փաստող քրեական գործ է բացվել, կատարվում է հետաքննություն: Նրա խոսքով` արդեն 21 կասկածյալներ կան ձերբակալված: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Վիկտորիա Նուլանդը հայտարարել է, որ Սառա Սիեռայի սպանության գործի բացահայտման գործով թուրքական կողմի հետ համատեղ աշխատում են նաև ԱՄՆ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները:

Նախորդ հոդվածը‘Իվանիշվիլին մտադիր է փոխվարչապետ նշանակել Գիորգի Մարգվելաշվիլիին’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանի ընդդիմության երկու առաջնորդներ մեղադրվել են զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ ‘