‘Թուրքիան եւ Իրանը կստորագրեն համատեղ համաձայնագիր’

1460

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 29-ին ժամանել է Թեհրան՝ բանակցելու երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Իրանի պետական հեռուստաընկերությունը հաղորդում է, որ Էրդողանն իր երկօրյա այցի ընթացքում կհանդիպի Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի եւ նախագահ Հասան Ռոուհանիի հետ:

Երկու երկրները պատրաստվում են ստորագրել մի համաձայնագիր, որի արդյունքում  կստեղծվի առեւտրային խնդիրների հետ կապված համակարգող խորհուրդ՝ նոյեմբերի 24-ին գերտերությունների միջեւ միջուկային գործարքի կնքումից հետո Իրանի նկատմամբ պատժամիջոցները նվազեցնելու նպատակով:

Իրանը եւ Թուրքիան Սիրիայի վերաբերյալ ունեն տարբեր տեսակետներ. Անկարան պատրաստ է հյուրընկալել  Սիրիայի ապստամբներին, իսկ Թեհրանը աջակցում է նախագահ Բաշար Ասադի կառավարությանը: Հայտնում է abcnews-ը:

Նախորդ հոդվածը‘Ալյասկայում հսկայական ձնակույտերը փակել են մայրուղին. Ֆոտո’
Հաջորդ հոդվածը‘Առաջին անգամ Վիրահայոց թեմը ֆինանսական օգնություն կստանա Վրաստանի պետբյուջեից’