‘Թուրքիան կրկին գնդակոծել է Սիրիայի տարածքը’

1010

Թուրքիայի զինված ուժերն այսօր կրակահերթ են բացել Սիրիայի սահմանամերձ շրջանների ուղղությամբ՝ այն բանից հետո, երբ երկրի տարածքում Սիրիայի կողմից արձակված երկու հրետանային արկ է պայթել, հայտնում է ИТАР-ТАСС գործակալությունը:

Առայժմ հնարավոր չի եղել պարզել, թե  սահմանի որ հատվածում է տեղի ունեցել միջադեպը, և արդյո՞ք կան մարդկային զոհեր:

Հոկտեմբերի 3-ին հրետանային արկն ընկել էր թուրք-սիրիական սահմանի Ակչակալա  շրջանի բնակելի տներից մեկի վրա, որի արդյունքում  5 մարդ էր զոհվել, և 13-ը վիրավորվել էին:  Անկարայի կարծիքով՝ հրետանային արկն արձակվել էր Սիրիայի հանրապետական զորքերի կողմից, և ի պատասխան իր քաղաքացիների սպանության՝ թուրքական հրետանին մի շարք հարվածներ էր իրականացրել սիրիական նշանակետերի ուղղությամբ:

Նախորդ հոդվածը‘Մեսին «Դեպորտիվոյի» հետ խաղում խաղադաշտ չի մտնի’
Հաջորդ հոդվածը‘Մարտի 1-ի հարցով նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը դրվել է շրջանառության մեջ ‘