‘Թուրքիան հերթական անգամ ռմբակոծել է սիրիական տարածքը’

620

Թուրքական կողմը կրակահերթով է պատասխանել Սիրիայի արձակած հրետանային արկին, որն ընկել էր սիրիական սահմանի մոտ գտնվող թուրքական Բեշասլան գյուղի մերձակայքում: Բարեբախտաբար, արկի  պայթյունը տեղի է ունեցել չբնակեցված գոտում և մարդկային զոհեր չի պատճառել, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Սա առաջին դեպքը չէ, երբ սիրիական արկերը հայտնվում են Թուրքիայի տարածքում: Անցյալ շաբաթ զենիթային հրանոթից արձակված կրակոցի հետևանքով վնասվել էր թուրքական Հաթայ արվարձանի պոլիկլինիկան:

Թուրք սահմանապահները, որպես կանոն, անմիջապես արձագանքում են նման միջադեպերին՝ պատասխան կրակահերթ բացելով ռումբն արձակած սիրիական գոտու ուղղությամբ:

Նախորդ հոդվածը‘Հայ և ադրբեջանցի զինվորների մասին ֆիլմի պրեմիերան Մոսկվայում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի «լայն փակված աչքերով» թռիչքը մեղվի բնի վրայով ‘