‘Թուրքիան մերժել է Սիրիայի հետ երկխոսություն սկսելու՝ Ռուսաստանի առաջարկը ‘

722

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 30-ին կտրականապես մերժել է Սիրիայի կառավարության հետ երկխոսություն սկսելու՝ Ռուսաստանի առաջարկը,  lenta.ru-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Hurriet-ը: «Բացարձակապես իմաստ չունի որևէ բան խոսել մի վարչակարգի հետ, որը շարունակում է ոչնչացնել սեփական ժողովրդին, ընդ որում՝ դա անում է նույնիսկ Զոհաբերության սրբազան օրը»,- հայտարարել է Դավութօղլուն՝ նկատի ունենալով մահմեդակն եռօրյա տոնի առթիվ հայտարարված հրադադարի խախտումը: Նա նաև հավելել է, որ նման երկխոսությունը «կարող է լեգիտիմացնել բռնությունները շարունակող վարչակարգը»:

Թուրքական ԱԳՆ-ի ղեկավարի այս հայտարարությունը հնչել է ի պատասխան նրա ռուսաստանցի գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի նախաձեռնության,որով նա կոչ էր անում Արևմուտքի պետություններին, ինչպես նաև՝ «տարածաշրջանային խաղացողներին»՝ Թուրքիան ներառյալ, ուղիղ բանակցություններ սկսել Բաշար Ասադի կառավարության հետ:

Հիշեցնենք, որ Թուրքիան և Ռուսաստանը տրամագծորեն հակառակ մոտեցումներ ունեն սիրիական հակամարտության լուծման վերաբերյալ. Անկարան պնդում է, որ Ասադը պետք է հրաժարական տա նախագահի պաշտոնից, իսկ Մոսկվայի կարծիքով՝ նա պետք է մնա իր պաշտոնում՝ մինչև հակամարտության կարգավորման ավարտը:

Նախորդ հոդվածը‘Սպան ծեծել է զինծառայողին. ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պնդում է, որ գործը կոծկում են ‘
Հաջորդ հոդվածը‘Վենգեր. Արշավինի հասցեին քննադատությունը չեմ հանդուրժի’