‘Թուրքիան ՆԱՏՕ-ից խնդրում է Patriot-ի 10 մարտկոց, դաշինքը պատրաստ է տրամադրել 3-ը’

953

Թուրքիան խնդրել է ՆԱՏՕ-ից իրեն տրամադրել հրթիռազենիթային Patriot համակարգի 10 մարտկոց՝ դրանք Սիրիայի հետ սահմանային շրջաններում տեղակայելու համար, սակայն դաշինքում կարծում են, որ այդ պահանջը համաչափ չէ հավանական սպառնալիքին, այսօր հաղորդել են թուրքական ԶԼՄ-ները: «Հյուրիեթի» տվյալներով՝ ՝ թուրքական բանակի անցկացրած՝ սպառնալիքների հավանականության քննության արդյունքներով թուրքական կողմը ՆԱՏՕ-ին խնդրել է տրամադրել հրթիռային համալիրներ, որոնք տեղակայվելու են հարավարևելյան 10 նահանգներում, այդ թվում՝ Ադանայում, որտեղ տեղակայված է  ամերիկյան ռազմաօդային ուժերի Ինջիրլիք ռազմակայանը, Մալաթիայում, որտեղ անցյալ տարի տեղադրվեց ՆԱՏՕ-ի եվրո-ՀՕՊ ռադարը, գրում է «Հյուրիեթը»՝ հղում անելով «հուսալի» աղբյուրներին:  Նման ծանրակշիռ հայցը հիմնավորվում էր «Սիրիայի կողմից հրթիռային հրետակոծության սպառնալիքով և խելահեղություն գործելու՝Ասադի վարչակազմի հնարավորությամբ»,-շարունակում է «Հյուրիեթը»:

Հայցին ի պատասխան՝ Անկարային հայտնել են. «Հատուկ ծառայությունների զեկույցները վկայում են, որ Սիրիայից սպառնացող վտանգը հիմնականում ուղղված է Իսրայելի դեմ, ուստի և դուք Patriot համակարգերի խիստ անհրաժեշտություն չունեք»,- գրում է թուրքական թերթը: Չնայած Թուրքիայի համառությանը, որը նա հիմնավորում էր ՆԱՏՕ-ի վերաբերյալ Վաշինգտոնյան պայմանագրի հինգերորդ հոդվածով (կոլեկտիվ անվտանգություն), դաշինքը տեղի չի տվել և հայտարարել է, թե առաջին փուլում կարող են տրամադրել Patriot-ի երեք մարտկոց՝ Գերմանիայից և Նիդեռլանդներից, հաղորդում է «Հյուրիեթը»: 

Նախորդ հոդվածը‘Մ. Արեյան. Ինչ-որ մեկը Անժելա Սարգսյանի վճռով ծածկեց իր հետույքը, որովհետև ինքը չինովնիկ է’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյան. Մենք ուղղակի սպասում ենք բանակցությունների ավարտին’