‘Թուրքիան չի փոխի Հայաստանի սահմանը բացելու վերաբերյալ իր դիրքորոշումը’

623

 Թուրքիան չի փոխի Հայաստանի սահմանը բացելու վերաբերյալ իր դիրքորոշումը, չորեքշաբթի Trend-ին ասել է ադրբեջանցի պատգամվոր, անվտանգության և պաշտպանության գծով խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Այդին Միրզազադեն: «Թեպետ սահմանի փակումից անցել է 20 տարի, և Թուրքիայում էլ կառավարություններ են փոխվել, այդ հարցում դիրքորոշումը մնացել է նույնը»,- ասել է Միրզազադեն: Նա նշել է, որ թեև հայերի մի որոշակի խումբ պարբերաբար բարձրացնում է Հայաստանի հետ սահմանը բացելու հարցը, սակայն դա ընդամենը նախաձեռնություն է: «Թուրքիայում գոյություն ունի ժողովրդավարական հասարակություն, ուստի Հայաստանի հետ սահմանների հարցը կարող է քննարկման դրվել, սակայն լայն աջակցություն հնարավոր չէ ակնկալել»,- ընդգծել է ադրբեջանցի պատգամավորը:

Ի դեպ, ԱՄՆ-ում՝ Սպիտակ տան կայքում, ստորագրահավաք է սկսվել Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանն անվերապահորեն բացելու վերաբերյալ: Նշվում է, որ սահմանը պետք է բացվի թեկուզ և նրա համար, որպեսզի սիրիացի փախստականները Թուրքիայից կարողանան անցնել Հայաստան: Մինչդեռ Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունից Trend-ին հաղորդել են, որ աիրիացի փախստականների՝ Թուրքիայից Հայաստան տեղափոխվելու որևէ անհրաժեշտություն չկա, քանի որ Թուրքիայի տարածքում գտնվող սիրիացի փախստականներն ապահովվում են թուրքական կառավարության և միջազգային կառույցների կողմից: 

Նախորդ հոդվածը‘Ռևանշիզմ և նախագահի անլիարժեքության բարդույթ. Սերժ Սարգսյանը նորից վրիպել է’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը’