‘Թուրքիան սեփական արտադրության ավիակիր կունենա’

717

Թուրքիան մտադիր է մոտ ապագայում սկսել իր առաջին ավիակրի կառուցումը, հայտնում է Sabah պարբերականը:

140 մ  երկարությամբ և 24 տ քաշով ավիակրի նախագծումը գրեթե տասը տարի է տևել, ևս 5 տարի կպահանջվի նավը կառուցելու համար, ինչը կարժենա մոտավորապես 1,5մլրդ դոլար:

Ավիակիրը կկարողանա միաժամանակ տեղավորել 8 ուղղաթիռ, 100 մեքենա և 1000 ուղևոր:

Վերջին տարիներին Թուրքիայի ռազմական արդյունաբերությունը համառորեն շատացնում է ռազմական տեխնիկայի և զենքի սեփական արտադրությունը: Ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր «Ալթայ» տանկի և ANKA անօդաչու սարքի արտադրության մասին:

Նախորդ հոդվածը‘Դմիտրի Ադբաշյան. Ստեփանակերտի օդանավակայանում չվերթները իրականացնելու են մի քանի ավիաընկերություններ ‘
Հաջորդ հոդվածը‘Կառավարության կողմից ընդունվել է բյուջեի վերաբերյալ ԱԺ ներկայացրած առաջարկների միայն 16 տոկոսը’