Թրամփի մամուլի ծառայությունը ԱՄՆ-ը համեմատել է նացիստական Գերմանիայի հետ

351

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետապնդումը հիշեցնում է 1930-ական թթ․ նացիստական Գերմանիան։

Այդ մասին ասվում է հանրապետական Թրամփի նախընտրական մրցապայքարի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։

«Նախագահ Թրամփի և նրա կողմնակիցների հետապնդումների անօրինականությունը հիշեցնում է 1930-ական թթ․ նացիստական Գերմանիան և այլ բռնապետական ռեժիմների։ Նախագահ Թրամփը միշտ հետևել է օրենքի տառին»,- ասվում է հայտարարության տեքստում։

Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Մարջորի Թեյլոր Գրինը Թրամփին ներկայացված մեղադրանքներն անվանել է «վհուկների որս» քաղաքական դրդապատճառներով։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԷրդողանն ու Պուտինը պայմանավորվել են ՌԴ նախագահի Թուրքիա այցի մասին
Հաջորդ հոդվածըՀռոմի պապը կմասնակցի կաթոլիկ երիտասարդների Համաշխարհային օրվա միջոցառումներին