‘Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև’

914

Հանրապետության տարածքում`

Հունիսի 19-21-ին շրջանների զգալի մասում, 22-ին` Սյունիքում, ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Հունիսի 23-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 19-21-ին կնվազի 3-4 աստիճանով, իսկ հունիսի 22-23-ին նույնքանով կբարձրանա:

Երևանում`

Հունիսի 19-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Հունիսի 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի հունիսի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Օդի առավելագույն ջերմաստիճան 35.70C (1941 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 7.30C (1911 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 22.20C

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Պաչյո՞մ օպիում դլյա նառոդա’
Հաջորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’