‘Ժոզե Մոուրինյո. Եթե «Ռեալի» երկրպագուները իմ հասցեին սուլում են, ապա դա հրաշալի է’

626

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է այն փաստին, որ Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում «Ռեալ Սոսիեդադի» հետ հանդիպման (4:3) ժամանակ «արքայական» ակումբի երկրպագուները սուլել են նրա հասցեին:

«Ես Ադանին ասացի, որ դա իմ հասցեին են սուլում, ոչ թե՝ նրա: Իմ կարծիքով, այս դարպասապահին չափազանց քիչ են հարգում, մինչդեռ նա արդեն 16 տարի ակումբում է:

Եթե երկրպագուները աջակցում են թիմին եւ սուլում ինձ, ապա դա հրաշալի է: Դա նորմալ է:

Ես իրավունք ունեմ Կասիլյասին թողնել պահեստայինների նստարանին, եւ նա դրա վերաբերվում է որպես պրոֆեսիոնալ:

Չեմ կարծում, որ Ադանին պետք էր հեռացնել: Իմ կարծիքով, դեղին քարտն այդ դրվագում բավարար էր:

Կրիշտիանու Ռոնալդուն շատ լավ խաղաց, բոլորի պես շատ աշխատեց, այնպես որ մենք արժանի էինք հաղթանակին», Մոուրինյոյի խոսքն է մեջբերում Marca-ն:

 

Նախորդ հոդվածը‘Ամենահամով հացը’
Հաջորդ հոդվածը‘Կերազեի, որ նրան հաջորդող նախագահները նրա մեկ տասներորդի չափ արած լինեին’