‘«Ժողովուրդ». Գեներալ Մանվել Գրիգորյանի ունեցվածքը’

1084

Ըստ պաշտոնական տեղեկության՝ ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը Արմավիրի մարզի Արշալույս գյուղում ունի 7.35 հա գյուղնշանակության հողատարածք, 3.58 հա տնամերձ հող, 427.3 քմ մակերեսով առանձնատուն, 17.1 հա արտադրական և հասարակական նշանակության հողատարածք, ինչպես նաև պատկառելի չափսերի` 995.6 քմ մակերեսով բնակելի տուն Էջմիածին քաղաքում:

Ինչ վերաբերում է Գրիգորյանի եկամուտներին, ապա մարտի 3-ի դրությամբ նա ստացել է 147 միլիոն 995 հազար 510 դրամի եկամուտ, որից 2 մլն 195 հազար 210 դրամը` զինվորական թոշակն է, 105 միլիոն 800 հազար 300 դրամը` «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ից, իսկ 40 միլիոնը պատգամավորին 100 տոկոս բաժնեմասով պատկանող «Կուարլինի» ՍՊԸ-ից ստացած շահաբաժիններն են:

Նախորդ հոդվածը‘Եվրադատարանի վճիռ. Գրիշա Վիրաբյանին կառավարությունը 25 հազար եվրո պետք է վճարի’
Հաջորդ հոդվածը‘«Ժողովուրդ». Օսկանյանը դեռևս մեղադրյալ չէ’