‘Իբրահիմովիչ. Բալոտելիի տեղը «Բարսելոնայի» պես միջակ թիմն է’

605

Ֆրանսիական ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը քննադատել է «Ինտերում» իր նախկին թիմակից Մարիո Բալոտելիին` նրան անվանելով «միջակ խաղացող»:

Երբ լրագրողները շվեդ հարձակվողին խնդրել են մեկնաբանել այն լուրերը, որ Մադրիդի «Ռեալը» հետաքրքված է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալետոլիով, Իբրահիմովիչը առիթը բաց չի թողել «կծու» խոսքեր ասել ոչ միայն Մարիոյի, այլ նաեւ իր նախկին թիմի` «Բարսելոնայի» հասցեին:

Բալոտելին «Ռեալո՞ւմ»: Չեմ պատկերացնում դա: Ես նրան ավեի շուտ «Բարսելոնա» կուղարկեի: Միջակ թիմ` միջակ խաղացողի համար»,- Իբրահիմովիչի խոսքն է մեջբերում fapl.ru-ն:

Նշենք, որ Իբրահիմովիչը ներկայումս 9 գոլով գլխավորում է Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը:

Նախորդ հոդվածը‘Իրանը Սիրիայի ճգնաժամից դուրս գալու առաջարկներ է ներկայացրել ‘
Հաջորդ հոդվածը‘Հանդիպում Հայ բարեգործական ընհանուր միության ներկայացուցիչների հետ ‘