‘Իժևսկցի սանտեխնիկները պատահաբար ջրագիծը միացրել են գազախողովակին’

832

Ամանորյա տևական արձակուրդից հետո՝ անցյալ շաբաթավերջին, Իժևսկում սանտեխնիկները բնակարաններից մեկում ջրատաքացուցիչ տեղադրելու ընթացքում սխալմամբ ջրագիծը միացրել են գազի խողովակին՝ առանց երկնագույն վառելիքի թողնելով Ուդմուրտիայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող չորս բազմաբնակարան շենքեր, հաղորդում է INTERFAX.RU-ն: Գործակալության զրուցակցի տվյալներով՝ երբ նրանք որոշել են փորձարկել ջրատաքացուցիչը և բացել են ջուրը, այն լցվել է գազատար խողովակները՝ գազից զրկելով չորս շենքի բնակիչների:

Նախորդ հոդվածը‘Հայաստանում փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմել է 496 սիրիահայ’
Հաջորդ հոդվածը‘Ծանրամարտի և հրաձգության ֆեդերացիաների քառամյա ծրագրերը’