‘
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն «տարածքային ամբողջականության» սկզբունքի շրջանակներում: Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այդ մասին հուլիսի 10-ին նախարարների կաբինետի նիստի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ալիևը վստահ է, որ ադրբեջանական բանակի մարտունակությունը գտնվում է բարձր մակարդակի վրա և այն օրեցօր բարձրանում է: «Բանակի օրը և վերջերս ճակատային գոտում անցկացված զորավարժությունները մեծ նշանակություն ունեն ինչպես գործնական առումով, այնպես էլ` մեր ուժի ցուցադրման տեսակետից: Վերջերս դեսպանների հետ հանդիպմանը մանրամասն խոսել եմ այդ մասին, ընդհանուր առմամբ՝ արտաքին քաղաքականության մասին: Պարզապես ևս մեկ անգամ ուզում եմ ասել, որ տարածքային ամբողջականությունը միջազգային իրավունքի հիմնական նորման և սկզբունքն է: Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն այդ սկզբունքի շրջանակներում»,- հայտարարել է Ալիևը:
‘