‘
Հոկտեմբերի 8-ին երիտասարդների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել է, որ չի զղջում Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու համար:
«Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու որոշումը շատ ճիշտ էր, և ես ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ եթե նախօրոք իմանայի, որ Հայաստանն ու նրա հովանավորները նման աղմուկ կհանեն, կրկին ներում կշնորհեի Ռամիլ Սաֆարովին,»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
Աղբյուրը՝ Trend.az
Լուսանկարը՝ Trend.az
‘