‘
Yerkir.am-ը տեղեկացնում է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Արմավիրի մարզի Աղավնատուն եւ Սարդարապատ համայնքների ամբուլատորիաների բացմանը: Սարդարապատ համայնքի ամբուլատորիայի բացման արարողությունից հետո Սարգսյանին մոտեցավ արմավիրցի 85-ամյա մի պապիկ եւ Տիգրան Սարգսյանից խնդրեց ոռոգման ջրի ու հողի հարկերն իջեցնել, ալյուրի գինը` նույնպես:
«Ձեր ձեռն ա, ասեք` ա’յ շանորդի, գյուղացին մեղք ա»,- նշեց արմավիրցի պապիկը:
«Ինչ բանի եք ստեղ, ինչո՞վ եք զբաղվում»,- հետաքրքրվեց Տիգրան Սարգսյանը:
Վարչապետի հարցադրմանն ի պատասխան, պապիկը հայտարարեց, որ պարապ է, խաղողի այգի է մշակում:
Տիգրան Սարգսյանն էլ կատակեց. «Խաղողի գինն էլ բարձրացնե՞նք, թե՞ իջեցնենք»:
«Մեղք ենք, քո մեղքն էլ ա գալիս, իմ տնից 3 հոգի խոպան ա գացել, անաստվածնե’ր»,- ասաց արմավիրցի պապիկը:
Մանրամասները` Yerkir.am-ի տեսանյութում:
‘