‘
Ինդոնեզիայի ոստիկանությունը ձերբակալել է տասնմեկ մարդու, որոնք կասկածվում են Ջակարտայում ամերիկյան դեսպանատան եւ այլ արեւմտյան երկրների ներկայացուցչությունների պայթյունը նախապատրաստելու մեջ:
Ոստիկանական գործողությունները տեղի են ունեցել Ճավա կղզու երեք քաղքներում: Ըստ BBC-ի, ոստիկանության գեներալ-մայոր Սուխարդի Ալիուսը հայտնել է, որ կասկածյալներից առգրավվել են պայթուցիկ սարքեր, դրանց պատրաստման ուղեցույցեր, ինչպես նաեւ՝ պայթուցիկ նյութեր:
Ոստիկանի խոսքերով, ձերբակալվածները մինչ այժմ անհայտ «Խամսի» խմբավորման անդամներ են
‘