‘Վախճանվել է սխալ դատավճռի պատճառով բանտում 27 տարի անցկացրած բրիտանացին ‘

911

Դատարանի սխալ վճռի զոհ դարձած բրիտանացին թոքերի հիվանդությունից մահացել է ազատության մեջ հայտնվելուց երեք տարի հետո:

Շոն Հոդգսոնը բանտում է անցկացրել 27 տարի Սաութհեմփթոնում 1979-ին տեղի ունեցած 22-ամյա Թերեզա Սիմոնեի սպանության մեղադրանքով:

Նրա դատավճիռը չեղյալ է հայտարարվել 2009-ին, երբ ԴՆԹ անալիզի արդյունքները հաստատել են նրա անմեղությունը: Ինչպես պարզվել է, սպանությունը կատարել էր ուրշ մարդ, որը Հոդգսոնի արդարացման պահին արդեն մահացել էր: Բանտից ազատվելիս 60-ամյա Հոդգսոնը խոշոր փոխհատուցում էր ստացել, բայց, ինչպես հայտնել է նրա հավատարմատար Ջուլիան Յանգը, նա այդպես էլ չկարողացավ հարմարվել ազատ կյանքին այդքան տարի բանտում անցկացնելուց հետո: 

Նախորդ հոդվածը‘Ինդոնեզիայում կանխել են ԱՄՆ դեսպանատան դեմ ահաբեկչությունը’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատը Facebook-ից. Արման Եղոյան. Հոկտեմբերի 27-ի ձեւը մատնեց բովանդակությունը’