‘Ինչո՞ւ է պետք շարունակել Carpool-ը ‘

4985

Երեկ երեկոյան Օպերայի մոտից տաքսի նստեցի և բարձր գոռացի երթուղիս՝ «Բարեկամություուուուո՜ւն»: Կանչիս արձագանքեցին մեկ Կին և մեկ Տղամարդ: Բաղրամյան փողոց մտնելուն պես Կինն իր կանացի նրբանկատությամբ բարձրացրեց «ուղեվարձը կիսելու» հարցը: Իջնելով Ամերիկյան համալսարանի մոտակայքում՝ Կինը Տղամարդուն փոխանցեց 300 դրամ: Տղամարդն ու ես շարունակեցինք երթուղին: Տղամարդը գնում էր Դավիթաշեն, իսկ, ինչպես նա նկատեց մեքենան նստելիս, Օպերայից Դավիթաշեն ուղևորվելն արժե 800 դրամ: Երբ հասանք Բարեկամություն, տաքսիստին փոխանցեցի 1000 դրամանոց թղթադրամը: Հետևի նստարանին նստած Տղամարդը պահը չկորցրեց և փոխանցեց ինձ 700 դրամ: Համարելով ինձ ակցիայի «նախաձեռնող»` ավելի փոքր գումար էի ակնկալում, սակայն որոշեցի հայկական ձևականություններին չտրվել և խոնարհաբար ընդունեցի Տղամարդու մեկնած մետաղադրամները:

Եվ ահա, տեսեք, թե ինչ ստացվեց. տաքսի նստած բոլոր ուղևորները՝ առանձին-առանձին նստելու դեպքում, պետք է վճարեին առնվազն 600-ական դրամ: Սակայն Կինը վճարեց 300 դրամ՝ տնտեսելով 300 դրամ: Ես վճարեցի 300 դրամ (1000-700=300)` տնտեսելով 300 դրամ, իսկ Տղամարդը վճարեց 400 դրամ (նա Կնոջից ստացել էր 300 դրամ, իսկ հետագայում ինձ փոխանցել էր 700-ը)՝ տնտեսելով 400 դրամ: Տաքսիստն արդյունքում ստացավ 1000 դրամ (իմ 300-ը, Կնոջ 300-ը և Տղամարդու 400-ը), մինչդեռ Օպերայից Դավիթաշեն երթուղին արժե 800 դրամ: Այսինքն՝ Տաքսիստը ստացավ ակնկալվող գումարից 200 դրամ ավելի:

Արդյունքում՝ տաքսի նստած բոլոր անձինք տնտեսեցին ուղիղ 50% գումար, իսկ տաքսիստը ստացավ ակնկալվող գումարից 25% ավելին: Մի՞թե սա բավարար չէ carpool-ը շարունակելու համար:

 

Հայկ Ճշմարիտյան      

Իրավագիտության մագիստրոս

 

Նախորդ հոդվածը‘Սիրիահայ ներգաղթյալ. Նույնիսկ պատերազմական Սիրիայում նման աղքատություն չկա (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մի քանի եզրակացություն՝ «տրանսպորտային կոնֆլիկտից» ‘