«Ինտերը» 1 տարով վարձակալեց Ռոմելու Լուկակուին

281

Լոնդոնի «Չելսիի» եւ Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն վերադարձավ Միլանի «Ինտեր»։ Կողմերը կնքել են մեկ տարվա վարձակալության պայմանագիր, հաղորդում է Իտալիայի փոխչեմպիոնների մամուլի ծառայությունը։

Լուկակուն անցած ամռանն էր 115 միլիոն եվրոյի դիմաց «Ինտերից» տեղափոխվել «Չելսի», որի կազմում անցած մրցաշրջանում մասնակցել է 44 հանդիպման, խփել 15 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Լուկակուի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։

Նախորդ հոդվածը«Բարսելոնան» երրորդ առաջարկն է արել «Բավարիային»
Հաջորդ հոդվածը«Ռոմայի» նախկին մարզիչը գլխավորեց «Լիլը»