«Ռոմայի» նախկին մարզիչը գլխավորեց «Լիլը»

254

Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկան գլխավորեց «Լիլը», հաղորդում է ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։ Ֆոնսեկայի մարզչական շտաբում ընդգրկվել են օգնական Տիագու Լեալը, ֆիզպատրաստության մարզիչ Պաուլու Մուրաուն, դարպասապահների մարզիչ Անտոնիու Ֆերեյրան եւ մարզիչ Խորխե Մասիելը, որը «Լիլում» է աշխատում 2019 թվականից։

2021թ․ հունիսին իտալական «Ռոմայից» հեռացած Ֆոնսեկան մեկ տարի առանց մարզչական աշխատանքի էր։

2019-ին «Ռոման» գլխավորելուց առաջ Ֆոնսեկան 3 տարի աշխատել էր Դոնեցկի «Շախտյորում»՝ դառնալով Ուկրաինայի եռակի չեմպիոն եւ գավաթակիր։

«Լիլը» հունիսի 16-ին հեռացրել էր ֆրանսիացի Ժոսլեն Գուրվենեկին, որի ղեկավարությամբ թիմը Ֆրանսիայի առաջնությունում գրավեց 10-րդ տեղը։

Նախորդ հոդվածը«Ինտերը» 1 տարով վարձակալեց Ռոմելու Լուկակուին
Հաջորդ հոդվածըՊուտին․ ՌԴ-ն չի ապրի սպառնալիքի տակ և համարժեք պատասխան կտա ՆԱՏՕ-ին