«Ինտերն» ուժեղ էր «Ռոմայից»՝ 3։1, Մխիթարյանի գեղեցիկ գոլը (տեսանյութ)

259

Իտալիայի առաջնության 34-րդ տուրում չեմպիոն «Ինտերը» Միլանում հյուրընկալեց «Ռոմային» եւ առավելության հասավ 3։1 հաշվով։

Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին հոլանդացի պաշտպան Դենզել Դյումֆրիսի, խորվաթ կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչի եւ արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի գոլերը։

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։ 85-րդ րոպեին նա կրճատեց հաշվի տարբերությունը։

Առաջին շրջանում եւս «Ինտերը» հաղթել էր «Ռոմային»՝ 3։0։

«Ինտերը» (33 խաղ) 72 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր առաջ է երկրորդ տեղ նահանջած «Միլանից» (33 խաղ)։ «Ռոման» (34 խաղ) 5-րդն է՝ 58 միավոր։

Իտալիայի առաջնություն, 34-րդ տուր

«Ինտեր» — «Ռոմա»՝ 3։1 (տեսանյութ)

Դենզել Դյումֆրիս, 30, Մարսելո Բրոզովիչ, 40, Լաուտարո Մարտինես, 52 — Հենրիխ Մխիթարյան, 85

Նախորդ հոդվածըԱստղերը հուշում են. Վարդան Օսկանյան․ ՉԻ
Հաջորդ հոդվածը«Բետիսն»՝ Իսպանիայի գավաթակիր