‘
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Իոահիմ Լյովը մեկնաբանել է ԱԱ-2014-ի խմբային մրցաշարում Շվեդիայի հավաքականի հետ հանդիպման արդյունքը (4:4), երբ գերմանացիները առջեւում էին 4:0:
«Անկեղծ ասած, խաղից հետո, այսպես, միանգամից ես տեղի ունեցածի բացատրությունը չունեմ: Չորս գնդակի առավելությունը բաց թողնել` դա ուղղակի անհնար է: Հիմա հանդերձարանում ծանր լռություն է. մեկը նստարանին է նստած, մյուս պառկած է մերսման սեղանին, եւ բոլորը կորցրել են խոսելու ունակությունը:
60 րոպե մենք պարզապես արտակարգ խաղացինք, ամբողջությամբ վերահսկում էինք վիճակը; Չէի սպասում, որ ռիթմից կընկնենք:
Հավանաբար, խնդիրները սկսվել են խաղացողների ուղեղներում: Մենք հիասթափված ենք, բայց սա ոմանց համար ամբողջ կյանքում դաս կլինի»,- Լյովի խոսքն է մեջբերում Kicker-ը:
‘