‘ԻՊ պարագլուխ Բաքր ալ-Բաղդադին հայտնվել է քարոզչական տեսաերիզում’

1012

«Իսլամական պետություն» խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադին մի քանի տարիների ընթացքում առաջին անգամ հայտնվել է համացանցում տեղադրված քարոզչական տեսաերիզում:

Ալ-Բաղդադին չէր երևացել այն ժամանակից ի վեր, երբ 2014 թ.ելույթ ունեցավ Իրաքի Մոսուլ քաղաքի մզկիթում, որպեսզի հայտարարի Սիրիայում և Իրաքում «խալիֆաթ» հռչակելու մասին:

Դրանից հետո բազմիցս տեղեկություններ են ստացվել, թե նա վիրավոր է կամ նույնիսկ՝ սպանված:

Մինչդեռ տեսագրության մեջ ալ-Բաղդադին հայտնվում է միանգամայն առողջ և գործունակ տեսքով, թեպետ՝ ժամանակից շուտ ճերմակած մորուքով (նա ծնվել է 1971 թ.):

Պարզ չէ, թե այս վիդեոն երբ է արվել: Ալ-Բաղդադին այնտեղ խոսում է Բագհուզի ճակատամարտի մասին և ընդունում է ԻՊ-ի պարտությունը:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ճապոնիայի կայսրը հրաժարվեց գահից՝ 200 տարվա ընթացքում առաջին անգամ’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ը մտադիր է «Մուսուլման եղբայրները» ճանաչել ահաբեկչական կազմակերպություն’