‘Ճապոնիայի կայսրը հրաժարվեց գահից՝ 200 տարվա ընթացքում առաջին անգամ’

1163

Ճապոնիայի կայսր Ակիհիտոն երեքշաբթի հրաժարվեց գահից: Դա Ճապոնիայում կասեր առաջին հրաժարականն է վերջին 200 տարիների ընթացքում:

Պաշտոնական արարողություններն սկսվել են կայսերական պալատում մի քանի փակ ընտանեկան ծեսերով:

85-ամյա կայսրը գահից հրաժարվելու պաշտոնական թույլտվություն էր ստացել այն բանից հետո, երբ հայտարարել էր, որ այլևս չի կարող կատարել իր դերը՝ տարիքի և առողջական վիճակի պատճառով:

Երկրի խորհրդարանը ստիպված էր 2017 թ. հատուկ օրենք ընդունել, որն Ակիհիտոյին թույլ կտար հրաժարվելու գահից:

Ճապոնիայի կայսրը քաղաքական իշխանություն չունի, սակայն, սահմանադրության համաձայն՝ հանդիսանում է պետության և ժողովրդի միասնության կարևոր խորհրդանիշը:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Բեռլուսկոնին տեղափոխվել է հիվանդանոց’
Հաջորդ հոդվածը‘ԻՊ պարագլուխ Բաքր ալ-Բաղդադին հայտնվել է քարոզչական տեսաերիզում’