‘Իսկոն, Կուրտուան եւ Էլ-Շարավին՝ Golden Boy 2012-ի մրցանակի հավակնորդներ’

559

Իտալական Tuttosport պարբերականը հրապարակել է Golden Boy 2012 մրցանակի երեք հավակնորդների անունները: Նրանք են՝ «Մալագայի» կիսապաշտպան Իսկոն, Մադրիդի «Աթլետիկոյի» դարպասապահ Տիբո Կուրտուան եւ «Միլանի» հարձակվող Ստեֆան Էլ-Շարավին: Երեք թեկնածուներն էլ 20 տարեկան են:

Հիշեցնենք, որ մրցանակը շնորհվում է 2003 թվականից՝ Եվրոպայում հանդես եկող մինչեւ 21 տարեկան լավագույն խաղացողին: Լավագույն խաղացողը որոշվում է քվեարկության արդյունքում: Ֆուտբոլիստների վարկանիշը կազմում են 20 երկրների 30 լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Նշենք, որ մրցանակին տարբեր տարիների արժանացել են Ուեյն Ռունին, Լիոնել Մեսին, Ռաֆայել վան դեր Վարտը, Սեսկ Ֆաբրեգասը, Անդերսոնը, Սերխիո Ագուերոն, Ալեշանդրո Պատոն, Մարիո Բալոտելին, Մարիո Գյոտցեն:

Նախորդ հոդվածը‘Բաց նամակ Արամ Սիմոնյանին. Ես դեպքերի ականատեսն էի, իսկ դուք որտեղի՞ց էիք նայում իրադարձություններին ‘
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայի ոստիկանությունը պատրաստվում է դիմակայել հնարավոր անկարգություններին ‘