‘
Իսպանական Marca պարբերականը հարցում է անցկացրել ընթերցողների շրջանում` Խաբի Ալոնսոյի հետ հանդես եկած լավագույն դարպասապահի վերաբերյալ նրանց կարծիքը պարզելու նպատակով:
Հիշեցնենք` ներկայումս Ալոնսոն հանդես է գալիս Մյունխենի «Բավարիա»-ի կազմում: Նա հայտարարել է, որ մյունխենյան ակումբի դարպասապահ Մանուել Նոյերը գերազանցում է բոլոր մյուս դարպասապահներին, ում հետ խաղացել է:
Ընթերցողներին առաջարկվել է ընտրություն կատարել Նոյերի, «արքայական ակումբ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասի և որոշ այլ դարպասապահների միջև:
Արդյունքում պարզվել է, որ հարցվողների 58.9 %-ը ավելի բարձր են գնահատում Իկեր Կասիլյասի խաղը: Երկրորդ տեղը զբաղեցրած Նոյերը ստացել է ձայների 16.3 %-ը:
‘