‘«Տարօրինակ կլինի, եթե Նոյերը նվաճի «Ոսկե գնդակ»-ը, իսկ Բուֆոնը՝ ոչ»’

756

Թուրինի «Յուվենթուս»-ի նախագահ Անդրեա Անիելին գովեստի խոսքեր է ասել թիմի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի հասցեին:

Անիելին կարծում է, որ «Ծեր սինյորա»-ի դարպասապահն արժանի է իր տիտղոսների հավաքածուում ունենալ նաև «Ոսկե գնդակ»-ը: Նա կարծում է, որ Բուֆոնն այդ մրցանակին պակաս արժանի չէ, քան «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը:

«Տարօրինակ կլինի, եթե Նոյերը նվաճի «Ոսկե գնդակ»-ը, իսկ Բուֆոնը՝ ոչ: Խոսքն այն մասին չէ, որ այդ ֆուտբոլիստները պարգևատրվեն իրենց ողջ կարիերայի վաստակի համար: Նրանք դեռ շարունակում են պայքարել»,- Անիելիի խոսքերը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը:

Հիշեցնենք, որ թուրինյան ակումբը երեկ նոր պայմանագիր է ստորագրել Բուֆոնի հետ, որի ժամկետը կլրանա 2017թ.:

Նախորդ հոդվածը‘Վեց ամսից համացանցում մեսրոպատառ «.հայ» դոմեն կհայտնվի ‘
Հաջորդ հոդվածը‘Իսպանացի երկրպագուները Կասիլյասին Նոյերից ավելի լավ դարպասապահ են համարում’