‘Իսրայելական «9-րդ ալիքը» սատարում է «Дождь»-ին’

762

Իսրայելյան ռուսալեզու «9-րդ ալիքը», ի պաշտպանություն ռուսաստանյան «Дождь» հեռուստատեսության, հեռուստադիտողների շրջանում հարցում է կազմակերպել՝ սադրիչ ձևակերպմամբ. «Արդյո՞ք կարծում եք, որ եվրապացի հրեաներն իրենք են սադրել Հոլոքոստը»:

Դիմելով հեռուստադիտողներին՝ իսրայելական հեռուստաալիքը պնդում է, որ իր կարծիքով՝ լրագրողներն իրավունք ունեն բարձրացնել ցանկացած հարց, անգամ ամենասադրիչը:

Անցյալ կիրակի «Дождь»-ն իր կայքում հարցում էր կազմակերպել՝ «Պե՞տք էր արդյոք հանձնել Լենինգրադը՝ հարյուր հազարավոր կյանքեր փրկելու համար», որը քննադատության ալիք էր բարձրացրել՝ հեռուստատեսության նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կոչերով: «Дождь»-ը  ժամեր անց հեռացրել էր հարցը և մի քանի անգամ ներողություն հայցել ձևակերպման համար: Այնուհանդերձ, կաբելային հեռուստատեսության մի քանի օպերատորներ միակողմանիորեն դադարեցրել էին «Дождь»-ի հաղորդումների հեռարձակումը, ինչի արդյունքում, վերջին տվյալներով՝ այն կորցրել էր իր լսարանի կեսը:

«9-րդ ալիքի» կայքում Հոլոքոստի մասին հարցը հրապարակելուց հետո այնտեղ նույնպես հեռուստադիտողների զայրալից մեկնաբանություններ են հայտնվել, ովքեր իշխանություններից պահանջում են պատժամիջոցներ կիրառել լրագրողների նկատմամբ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Դելիում ցույց է տեղի ունեցել՝ ընդդեմ ռասիզմի և անհանդուրժողականության’
Հաջորդ հոդվածը‘Գուլպա և կոշիկ էկոնոմիկայի նախարարության համար. Panorama ‘