‘Դելիում ցույց է տեղի ունեցել՝ ընդդեմ ռասիզմի և անհանդուրժողականության’

769

Դելիի կենտրոնում ընդդեմ անհանդուրժողականության և ռասիզմի հարյուրավոր մարդիկ են դուրս եկել ցույցի՝ գավառից եկած ուսանողի սպանության կապակցությամբ:

20-ամյա երիտասարդին ծեծի էին ենթարկել տեղացի առևտրականները, որոնց ծիծաղելի էր թվացել Հնդկաստանի հյուսիս-արևելքից մայրաքաղաք եկած ուսանողի հագուստը: Ծեծից մի քանի ժամ անց տղան մահացել էր:

Երկու հոգի ձերբակալվել են, սակայն Դելիի ոստիկանությունը, միևնույն է, քննադատության է ենթարկվում դանդաղկոտության և աղմկալի հանցագործությունները չբացահայտելու համար:

Հնդկաստանի հյուսիս-արևելքի բնակիչները, որոնք էթնիկորեն մոտ են չինացիներին և բիրմացիներին, հաճախ են ծաղրուծանակի ենթարկվում կենտրոնական Հնդկաստանում, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Հիվանդանոցում փորձել են ձերբակալել «Ավտոմայդանի» առաջնորդին’
Հաջորդ հոդվածը‘Իսրայելական «9-րդ ալիքը» սատարում է «Дождь»-ին’