Իսրայելը հայտարարել է, որ հակամարտությունից հետո չի ցանկանում կառավարել Գազան

228

Իսրայելը մտադիր չէ օկուպացնել Գազայի հատվածը հակամարտության ավարտից հետո և Միացյալ Նահանգների հետ միասին քննարկում է նրա ապագան։

Այդ մասին ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Մայքլ Հերցոգը հայտարարել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Մենք երկար ենք մտածել, թե ինչպիսին կարող է լինել Գազայի կարգավիճակը երկարաժամկետ ապագայում, և բանակցություններ ենք սկսել ամերիկյան վարչակազմի հետ այդ հարցով։ Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ պաղեստինցիները պետք է Գազան ինքնուրույն կառավարեն։ Թե հատկապես ինչ դեր կխաղա Պաղեստինի ազգային վարչակազմը, հետո պարզ կլինի»,- նշել է նա։

Ըստ դեսպանի՝ Պաղետինի ազգային վարչակազմը «իր ներկայիս տեսքով հազիվ թե կարող է կառավարել «Պաղեստինի Ռամալլա վարչական կենտրոնից» և «հաստատ՝ ո՛չ Գազայի կողմից, նրան բարեփոխումներ են հարկավոր»։

Դեսպանը նշել է, որ իսրայելական զորքերը Գազա են մտել «ոչ նրա համար, որ օկուպացնեն կամ կառավարեն», այլ նրա համար, որ անկլավն ազատեն պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման գրոհայիններից։

«Գազան աշխարհում խոշորագույն ահաբեկչական համալիր է, որը ավելի քան 500 կմ երկարությամբ թունելներ ունի»,- պնդել է Հերցոգը։

Նախորդ հոդվածըՉԺՀ ԱԳՆ․ Սի Ձինպինը Բայդենի հետ հանդիպմանը չի փորձի փոխել ԱՄՆ-ի ուղեգիծը
Հաջորդ հոդվածըՊեսկով․ Պուտինը դեռ որոշում չի կայացրել 2024 թ․ ընտրություններում առաջադրվելու մասին