Պեսկով․ Պուտինը դեռ որոշում չի կայացրել 2024 թ․ ընտրություններում առաջադրվելու մասին

198

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առայժմ որևէ որոշում չի կայացրել 2024 թ․ պետության ղեկավարի ընտրություններում առաջադրվելու վերաբերյալ, լրագրողներին տեղեկացրել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև մեկնաբանել է «Коммерсант» թերթի հրապարակումն այն մասին, որ ՌԴ նախագահի վարչակազմն իբր քննարկում է Պուտինին ընտրություններում առաջադրելու նախաձեռնող խմբի կազմը։ Հոդվածում նշվում է, որ Պուտինը կարող է ընտրությունների գնալ ինքնառաջադրմամբ։

«Հասկանալի է, որ այդ թեման ավելի ու ավելի է զբաղեցնում քաղաքագետներին, մասնագետներին։ Առայժմ դրա վերաբերյալ ոչ մի որոշում չի կայացվել։ Հասկանալի է, որ հայտարարման պահը մոտենում է։ Բայց առայժմ որոշում չկա։ Հենց որ լինի, մենք ձեզ կտեղեկացնենք»,- հավաստիացրել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նախորդ հոդվածըԻսրայելը հայտարարել է, որ հակամարտությունից հետո չի ցանկանում կառավարել Գազան
Հաջորդ հոդվածըԲլոկադային պատմություններ․ Պեստո