‘Իսրայելը չի ընդունի ՄԱԿ-ի պատրաստած բանաձեւը Պաղեստինին դիտորդ-անդամի կարգավիճակ շնորհելու մասին’

898

Իսրայելը չի ընդունի ՄԱԿ-ի պատրաստած բանաձեւը Պաղեստինին դիտորդ-անդամի կարգավիճակ շնորհելու մասին, հինգշաբթի հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենյամին Նեթանյահուն:

ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովը մի քանի ժամից կքննի Պաղեստինին կազմակերպության դիտորդ-անդամի կարգավիճակ շնորհելու հարցը, եւ, ինչպես սպասվում է, հայտը կընդունի ձայների մեծամասնությամբ:

 Զգուշացնելով, որ ՄԱԿ-ի միակողմանի այլը ավելի կհեռացնի պաղեստինցիներին անկախության ձեռքբերումից, Նեթանյահուն նշել է Նյու Յորքում ներկայացված բանաձեւի վերաբերյալ իր առարկությունները:

«Իսրայելը պատրաստ է խաղաղությամբ ապրել Պաղեստինի պետության հետ, սական որպեսզի այդ խաղաղությունը կայուն լինի, պետք է ապահովել Իսրայելի անվտանգությունը: Պաղեստինցիները պետք է ճանաչեն հրեական պետությունը եւ պատրաստ լինեն մեկընդմիշտ լուծել նրա հետ հակամարտությունը: Սակայն այս պահանջներից ոչ մեկը առաջ քաշված բանձեւում տեղ չի գտել», — ասել է վարչապետը:

 

«ՄԱԿ-ի որոշումը որեւէ փոփոխություն առաջ չի բերի: Այն չի նպաստի Պաղեստինի պետության ստեղծմանը: եվ նշանակություն չունի, թե քանի պետություն մեր դեմ կքվեարկի», — ընդգծել է Նեթանյահուն:

Նախորդ հոդվածը‘«Մեսենջերը» Մերկուրիի բեւեռում ջրային սառույց է հայտնաբերել ‘
Հաջորդ հոդվածը‘Քեյթ Բլանշեթը՝ Մոխրոտի չար խորթ մոր դերում ‘