‘Իսրայելը Պաղեստինի դեմ լայնամասշտաբ գործողություններ է ձեռնարկել ‘

691

Գազայի հատվածի վրա իսրայելական օդուժի ռմբակոծության հետեւանքով սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւի առաջնորդ Ահմեդ Ջաբարին: Տեղական իշխանությունները հայտնում են, որ իսրայելական ինքնաթիռները ռմբահարել են Ջաբարիին եւ նրա թիկնապահին տեղափոխող ավտոմեքենան: Ավելի ուշ, ըստ BBC-ի, Իսրայելի բանակը հայտարարել է, որ Ջաբարիի սպանությունը կհանդիսանա Գազայի հատվածի «ծայրահեղական խմբավորումների, այդ թվում՝ Համասի եւ «Իսլամական ջիհադի» դեմ մշակված ավեի լայնամասշտաբ գործողության մեկնարկը»: Իր հերթին՝ ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները «բացեցին դժոխքի դարպասները»:

Նախորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյանը չի ցանկանում մեկնաբանել Զարուհի Փոստանջյանի տեսակետը’
Հաջորդ հոդվածը‘Ռոստովցի Բարսիկ կատուն ինքուրույն Ուկրաինայից Ռուսաստան՝ «հայրենի տուն» է վերադարձել ‘