Իսրայելին կոչ են արել ազատել օկուպացված Գոլանի բարձունքները

235

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան երեքշաբթի օրը բանաձև է ընդունել՝ Իսրայելին կոչ անելով ազատել օկուպացված Գոլանի բարձունքները։

Փաստաթղթի օգտին քվեարկել է 91 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը, Չինաստանը, Սաուդյան Արաբիան։ Ութ պետություններ, այդ թվում՝ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան, դեմ են քվեարկել, ևս 62 երկիր ձեռնպահ է մնացել։

Բանաձևի համահեղինակներն են նաև Ալժիրը, Վենեսուելան, Եգիպտոսը, Հորդանանը, Իրաքը, Կատարը, ԿԺԴՀ-ն, Կուբան, Քուվեյթը, Լիբանանը, Մավրիտանիան, ԱՄԷ-ն, Սիրիան, Թունիսը։

Սիրիային պատկանող Գոլանի բարձունքները Իսրայելը զավթել է 1967 թ․ Վեցօրյա պատերազմի ընթացքում։ 1981 թ․ Իսրայելի խորհրդարանը (Կնեսետը) օրենք ընդունեց, որով միակողմանիորեն հայտարարեց հրեական պետության ինքնիշխանությունն այդ տարածքի նկատմամբ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1981 թ․ դեկտեմբերի 17-ի 497 բանաձևով անեքսիան անվավեր ճանաչվեց։

Նախորդ հոդվածըՀյուպատոսությունը ստուգում է Թուրքիայում ռուս կանանց սպանության մասին լուրը
Հաջորդ հոդվածըՌյաբկով․ ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների վերականգնումը բացառվում է