‘
Իսրայելի ավիացիան նոյեմբերի 19-ին ռմբակոծել է Գազայի հատվածի կենտրոնական մարզադաշտը, որը կառուցվել էր միջազգային մրցաշարեր անցկացնելու համար, կրում էր «Պաղեստին» անունը եւ համարվում էր Պաղեստինի առաջին առաջնորդ Յասեր Արաֆաթի թողած ժառանգությունը:
Այժմ խաղադաշտում չորս մեծ փոս կա: Ռումբերի պայթյուններից փլուզվել են տրիբունաներն ու ծառայողական շինությունները:
«Պաղեստին» մարզադաշտը կառուցվել է 1990-ականների կեսերին, ինքնավարության առաջին տարիներին, Պաղեստինի ղեկավար Յասեր Արաֆաթի նախաձեռնությամբ: Խաղաղ պայմաններում այնտեղ անց են կացվել ֆուտբոլի ազգային առաջնության հանդիպումները, միջազգային խաղերը, օլիմպիականների մարզումները, արաբական երկրների երգիչների համերգները:
Իսրայելի զինվորականները ի պատասխան նշել են, որ մարզադաշտը նման հարձակման է ենթարկվել այն բանից հետո, երբ այնտեղից պաղեստինցի գրոհայինները հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ:
‘