‘Իսրայելի ոստիկանությունը ճնշել է Տաճարի լեռան արաբական հուզումները’

817

Չորեքշաբթի Իսրայելի ոստիկանությունը ճնշել է արաբական անկարգությունները Երուսաղեմի Տաճարի լեռում, ուր հնում կործանված հրեական Տաճարի տեղում մզկիթների համալիր է կառուցվել՝ մուսուլմանական աշխարհում՝ իր նշանակությամբ երրորդ սրբավայրը, հաղորդել է РИА Новости-ն:

Բախումների ընթացքում, որոնք, իշխանությունների տվյալներով, սկսվել են իրավապահ մարմինների աշխատակիցների ուղղությամբ քարեր ու ճայթռուկներ նետելով, տուժել է մի քանի ոստիկան: Ռետինե փամփուշտներից վիրավորվել է անկարգության երկու մասնակից:

Associated Press գործակալությունը հաղորդել է, որ անկարգությունների հերթական ալիքի պատճառ են դարձել այն տեղեկությունները, թե իսրայելյան աջ ճամբարի ակտիվիստները, որոնք հանդես են գալիս Երուսաղեմի այդ շրջանում հրեկան ներկայությունը վերականգնելու օգտին, մտադիր են այցելել Տաճարի լեռ: Փոխանցում է trend-ը:

Նախորդ հոդվածը‘Արևմուտքը իսլամիստներին կարող է օգտագործել որպես սպառնալիք ՌԴ-ի դեմ’
Հաջորդ հոդվածը‘«Հայրենասիրական» խմբակները մեզ մոտ եւ դրսում. «Իշխանասիրության» քարոզ՝ հայրենասիրության քողի տա՞կ ‘