‘Իսրայելի պաշտպանության նախարարը ներողություն է խնդրել իր արտահայտությունների համար’

693

Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը ներողություն է խնդրել Մերձավոր Արևելքում  խաղաղ կարգավորման՝ Միացյալ Նահանգների պլանների կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հասցեին իրեն վերագրվող արտահայտությունների համար: Խոսքն այն արտահայտությունների մասին է, որոնք մեջբերում են իսրայելական լրատվամիջոցները. Յաալոնն իբր հայտարարել է, թե Ջոն Քերիի կողմից Իսրայելին առաջարկվող խաղաղ կարգավորման պլանը «չարժե նույնիսկ այն թուղթը, որի վրա այդ պլանը կազմված է», իսկ Քերին ինքը «անհարկի հոգատարություն և փրկչական եռանդ» է դրսևորում:

Հայտարարության մեջ Իսրայելի պաշտպանության նախարարը նշել է, որ ինքը մտադրություն չի ունեցել որևէ կերպ վիրավորել Ջոն Քերիին:

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Պսակին Յաալոնին վերագրվող արտահայտությունները համարել է «անընդունելի»՝ հաշվի առնելով այն ուշադրությունը, որն ԱՄՆ-ը դրսևորում է Իսրայելի անվտանգության հարցի նկատմամբ, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Քանի անգամ պետք է պանթեոն այցելել երկիրը վասալական կախման մեջ դնելու համար’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 406.50 դրամ/դոլար’