‘Իսրայելի պաշտպանության նախարարության հարևանությամբ պայթյուն է որոտացել’

580

Թել-Ավիվի կենտրոնում՝ Իսրայելի պաշտպանության նախարարության հարևանությամբ,  պայթյուն է որոտացել, հայտնում է France-Presse գործակալությունը:

Մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեպքի հետևանքով 5-10 մարդ է վիրավորվել:

Սակայն իրավապահ մարմինները տեղի ունեցածը չեն կապում ահաբեկչական գործողությունների հետ:

«Միջադեպը քրեական ենթատեքստ է ունեցել: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ մեքենային հավասարվել է մի մոտոցիկլ, որի վարորդը ռումբ է ամրացրել ավտոբուսի վրա»,- հայտնել է Իսրայելի ոստիկանության ներկայացուցիչ Միկի Ռոզենֆելդը:

Նախորդ հոդվածը‘Ձնահոսքի տակ է հայտնվել «Վերին Լարս» անցակետը. Աշխատակիցները տարհանվել են’
Հաջորդ հոդվածը‘Իրկուտսկի ծննդատնից նորածին են առևանգել’