‘Իտալացի հնագետները Եգիպտոսում ավելի քան 3000 տարեկան դամբարաններ են գտել ‘

1321

Իտալացի հնագետները Նեղոսի արեւելյան ափին գտնվող եգիպտական Լուքսոր քաղաքում դամբարաններ են հայտարարել, որոնց տարիքը գերազանցում է 3000 տարին:

Եգիպտոսի՝ հնությունների հարցերով նախարարությունը հայտնում է, որ դամբարանները հայտնաբերվել են մ.թ.ա. 1427-1401թթ. կառավարած Ամենհոտեպ 2-րդ փարավոնի՝ մեր օրերում չպահպանված տաճարի տարածքում:

Դամբարանների ներսում հայտնաբերվել են փայտե սարկոֆագերի եւ մարդկային ոսկորների մնացորդներ, ինչպես նաեւ՝ Խորա աստծ պատկերով գավաթներ, որոնցում պահվելիս են եղել մեռյալների ներքին օրգանները:

Պրոֆեսոր Վաֆա Էլսադդիկը BBC-ին հայտնել է, որ հնագետների գտածոն շատ կարեւոր է, քանի որ ապացուցում է, որ հին Եգիպտոսում տաճարները գործածվում էին ոչ միայն աղոթքի, այլեւ հուղարկավորության նպատակներով: Նրա խոսքերով, գտնված կարասին վկայում է այն մասին, որ դամբարաններում թաղվածները շատ հարուստ մարդիկ են եղել:

 

Նախորդ հոդվածը‘Եվրոպան Հայաստանի լրագրողներին եւ ՀԿ-ներին դրամաշնորհներ կհատկացնի ‘
Հաջորդ հոդվածը‘Կրկին հրաձգություն ամերիկյան դպրոցում. 2 մարդ վիրավորվել է ‘